News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի հյուսիսում գտնվող բանտում առնվազն 25 բանտարկյալ է զոհվել երկու խմբավորումների բախման հետեւանքով: Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները: Ոստիկանության տվյալներով՝ 7 մարդ գլխատվել է, եւս 6-ը՝ ողջ-ողջ հրկիզվել:

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ի ցերեկը Ռորայմա նահանգի Բոա-Վիսթա քաղաքում: Բանտարկյալների մի խմբին հաջողվել է ներթափանցել բանտի մեկ այլ հատված, որտեղ քաշքշոց է սկսվել: Խռովության ժամանակ բանտարկյալները պատանդ են վերցրել 100-ից ավելի մարդու, որոնք տեսակցության համար էին բանտ եկել: Ավելի ուշ բոլոր պատանդներն ազատ են արձակվել: Ականատեսները հայտնում են, որ ապստամբած բանտարկյալները զինված էին դանակներով եւ փայտե մահակներով:

740 մարդու համար նախատեսված բանտում պահվում է շուրջ 1400 բանտարկյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ