News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի քաղբանտարկյալների մշտադիտարկման կենտրոնը հայտարարություն է արել «Մուսուլմանական միություն» շարժման առաջնորդ Թալա Բագիրաձեի եւ «Նարդարանյան գործով» մյուս մեղադրյալների դատական գործընթացի մասին։

«Մենք եւ Ադրբեջանի ժողովրդավարական հասարակությունը վրդովված ենք ոչ օբյեկտիվ դատական հետաքննության պատճառով։ Չնայած մեղադրյալների բազմաթիվ ցուցմունքներին, որ իրենց դեմ դաժան խոշտանգումներ են կիրառել, դատավորները չեն հետաքննում այդ բողոքները։ Ընդհակառակը, պետական մեղադրողները եւ դատավորները օգնում են կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակից վկաներին խուսափել ամբաստանյալների եւ նրանց փաստաբանների հարցերից, որոնք բացահայտում են նրանց գործունեությունը»,– Turan–ին ասել է Ադրբեջանի քաղբանտարկյալների մշտադիտարկման կենտրոնի ղեկավար էլշան Հասանովը, փոխանցում է contact.az–ը։

«Նարդարանյան գործով» մեղադրյալների նկատմամբ խախտվել է Մարդու իրավունքների եւ ազատությունների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը՝ խոշտանգումների արգելք, 6-րդ հոդվածը՝ արդար դատական գործընթացի իրավունք, 13-րդ հոդվածը՝ պաշտպանության արդյունավետ միջոց ունենալու իրավունք»,– ասել է նա։

Կալանավորվածների եւ որոշ վկաների ցուցմունքները կասկածի տակ են դնում Նարդարան ավանում ուժի գործադրման անիրավաչափությունը, ասված է հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Ամենաշատ