News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երիտասարդ տղամարդը, որը փարանջա հագած վարսավիրանոց էր մտել իր հարսնացուին տեսնելու նպատակով, իրարանցում է առաջացրել Թուրքիայի Ադանա քաղաքում, քաղաքացիների մեկը կարծել էր, թե կնոջ շորերով տղամարդը ահաբեկիչ է ու ահազանգել իրավապահներին, հայտնում է Haberturk հեռուստաալիքը։

«Այստեղ փարանջայով մարդ է շրջում, բայց նա կին չէ, տղամարդու է նման։ Իսկ փարանջայի տակ թաքցրած զենք կա»,- մեջբերում է հեռուստաալիքը քաղաքացու խոսքը։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները կասկածյալին չեն հայտնաբերել, ու նրան կարողացել են ձերբակալել միայն  200 տեսախցիկներից առգրավված տեսագրությունները վերլուծելուց հետո։ Ձերբակալվածին հակաահաբեկչական բաժնի աշխատակիցները տարել են բաժանմունք՝ հարցաքննության համար։

Երիտասարդը պատմել է, որ այդ վարսավիրանոցում աշխատում է իր հարսնացուն, որի հետ աղջկա հայրը մինչեւ հարսանիք արգելել էր հանդիպել։ «Փողոցում նույնպես մենք չենք կարողանում հանդիպել, իսկ վարսավիրանոց տղամարդկանց մուտքն արգելված է։Ես որոշեցի փարանջա հագնել ու այդպես հանդիպել հարսնացուիս»,- խոստովանել է փեսացուն իրավապահներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ