News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն անպատասխան չի թողնի ԱՄՆ–ի կողմից նոր պատժամիջոցների սպառնալիքները, ընդ որում, Մոսկվայի պատասխանը պարտադիր չէ, որ հայելային լինի, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Վաշինգթոնից եկող եւ ոչ մի օր չդադարող սպառնալիքներին մեր պատասխանը մեկն է. դա վկայում է ԱՄՆ վարչակազմի թուլության եւ իրատեսական հիմքի վրա պայմանավորվելու գործիքների զինանոցի բացակայության մասին»,– ասել է Ռյաբկովը լրագրողներին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ–ում արդեն չեն ձգտում ինչ–որ սխեմաներ գտնել, որոնք կարող էին գործունակ լինել եւ չէին հակասի վարչակազմի տված խոստումներին։ «Մենք Վաշինգթոնին կոչ ենք անում իրավիճակն ընկալել այնպես, ինչպես այն կա եւ զուր պատրանքներ չտածել, թե բղավելով եւ ինչ–որ հնարքներ ցուցադրելով՝ կարելի է հասնել նպատակին»,– ասել է Ռյաբկովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ