News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, Հայաստանում 0․1 տոկոսի խորհրդանշական գնաճ է գրանցվել։ Ամենաշատ թանկացած (միջինը 3․5 տոկոսով) ապրանքների ու ծառայությունների մակրոխմբերի մեջ առաջինը «հագուստ ու կոշիկ» խումբն է։ Դրան հաջորդում է «բնակվարձ, վառելիք, էլեկտրաէներգիա» (1,5%-ով) «ոգելից խմիչք ու ծխախոտ» (0,4%-ով)։ Պարենամթերային ապրանքների գները միջինը նվազել են 3․7 տոկոսով։

Տարեկան կտրվածքով սեպտեմբերին գնանկումը կազմել է 1․9 տոկոս, այդ թվում պարենամթերային ապրանքներինը՝ 3․7 տոկոս։ Հիշեցնենք, որ արդեն երկրորդ տարին հաջորդաբար հանրապետության մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը կրճատվում է թե՛ համեմատական , թե՛ ընթացիկ գներով։ Մանրածախ առեւտրում հետընթացի պատճառներից մեկը արտասահմանից, մասնավորապես Ռուսաստանից, տրանսֆերտների ներհոսքի կրճատումն է։

Հայտնի է, որ շարունակական գնանկումը երկրի տնտեսության համար կարող է բացասական հետեւանքներ ունենալ։ Մասնավորապես արդյունաբերական ու առեւտրային ձեռնարկությունների մոտ նվազում է կանխիկ գումարը։ Դա էլ իր հերթին կարող դառնալ աշխատակազմի կրճատման, սառեցման ու նույնիսկ աշխատավարձերի նվազման պատճառ։

Միաժամանակ նեղանում է հարկային բազան, ինչն անդրադառնում է պետական բյուջեի եկամուտների ներհոսքի վրա։ Իսկ դրանից էլ վատանում են պետության հնարավորությունները՝ սոցիալական քաղաքականության իրականացման հարցում։ Ստացվում է , որ ապրանքների ու ծառայությունների որոշակի էժանացումից շարքային սպառողների համար «մինուսները» կարող են ավելի շատ լինել, քան «պլյուսները»։

Դատելով գների մշտադիտարկման արդյունքներից, գնանկումը չի շրջանցել կարեւորագույն սննդամթերքը՝ հացը։ Հայաստանի բոլոր ուսումնասիրված քաղաքներում բարձր կարգի ապրանքային հացի արժեքը մեկ տարում նվազել է։ Ընդ որում մանրածախ գներում ամենամեծ անկումը Աշտարակում է գրանցվել ՝ մեկ կիլոգրամի դիմաց միջինը 61․8 դրամով կամ 13․4 տոկոսով, դրան հաջորդում է Կապանը՝ 55․5 դրամով (12․1 տոկոսով) ու Արտաշատը՝ 53․7 դրամով ( 10․1 տոկոսով)։

Ուշագրավ է , որ մայրաքաղաքը, որն  աչքի է ընկնում ապրանքների թանկությամբ, հացի գների նվազման մակարդակով (15․5 դրամով կամ 2․9 տոկոսով) աութսայդերի կարգավիճակում է հայտնվել։ Դրա հետեւանքով մայրաքաղաքի ու մարզային քաղաքների միջեւ ապրանքային հացի գների տարբերությունը ավելի է ուժեղացել։ Եթե անցած տարվա օգոստոսին մարզերի քաղաքների համեմատ Երեւանում բարձր կարգի հացը միջինը 13 տոկոսով էր թանկ, ապա հիմա ՝ գրեթե 19 տոկոսով։

Նկատենք, որ դեռ հին ժամանակներից մնում են հարցեր, որոնք սպառիչ պատասխաններ չեն ստացել համապատասխան պետական կառույցների կողմից: Մասնավորապես, ապրանքային հացի գնի հիմնավորվածության, նրա փաստացի քաշը անվանականին համապատասխանելու եւ այլնի հետ կապված:

Սմբատ Գրիգորյան

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ