News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

ՀՀ իշխանությունները սեփական կյանքի գնով չեն ուզում ընդդիմությանը զիջել ոչ մի միլիմետր։ Այս մասին հոկտեմբերի 17-ին խորհրդարանում ասել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծին։

Նա նշեց, որ քանի որ իշխանությունները չունեն քաղաքական կամք, ԸՕ նախագիծը թղթի վրա շատ լավն է եւ կարող է թղթի վրա էլ մնալ։

Իշխանությունները խոստացել են, որ սահմանադրական փոփոխությունները ժողովրդավարությունը նոր մակարդակի վրա կբարձրացնեն։ Նրանք հնարավորություն ունեին դա ապացուցել Գյումրիի եւ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում։ Բայց այդ շանսը չի օգտագործվել, հավելեց Զոհրաբյանը։

«ԲՀԿ–ն ունի բոլոր ապացույցները, որ մեր ավագանի քվեարկել է այնպես, ինչպես պայմանավորվել է ընդդիմությունը։ Բայց ինձ համար բոլորովին կարեւոր չէ, թե ումից են իշխանությունները գողացել անհրաժեշտ մարդկանց։ Խնդրի առանցքն այն է, որ իշխանությունն առհասարակ դա հնարավոր է համարում։

Ամեն տեղ կան մարդիկ, որոնց կարելի է վախեցնել, կաշառել, կոմպրոմատ ներկայացնել։ Բայց հարցն այն է, որ իշխանությունը հնարավոր է համարում այդպես վարվելը։ Հակառակ դեպքում, Վանաձորում մենք ընդդիմադիր քաղաքապետ կունենայինք, իսկ իշխանությունները կապացուցեին, որ պատասխան են տալիս բարեփոխումների մասին իրենց խոսքերի համար»,– ասել է Զոհրաբյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ