Թուրքիայում գյուլենականների միջեւ հաղորդակցության ծրագիր հանդիսացող ByLock հավելվածն օգտագործող 61 ոստիկանի նկատմամբ դատարանը կալանման որոշում է կայացրել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի գլխավոր դատախազությա ահաբեկչության եւ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բյուրի դատախազի կողմից իրականացված հետաքննության արդյունքում ByLock հավելվածն օգտագործող 65 ոստիկան է ձերբակալվել ու տեղափոխվել է դատարան։
Դատարանն էլ գյուլենական լինելու կասկածանքով կալանման որոշում է կայացրել 61 ոստիկանի նկատմամբ։
Նշենք, որ ըստ թուրքական ոստիկանության պնդումների, գյուլենական ոստիկանները միմյանց հետ շփվել են բջջային հեռախոսներում տեղադրված ByLock հավելվածով։