News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Զարգացման ֆրանսիական գործակալությունը շարունակելու է ակտիվ ներդրումային գործունեությունը ՀՀ-ում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ եւ պատրաստվում է իրականացնել շուրջ 40 մլն դոլարի ծրագրեր: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիօպման ժամանակ նշել է  Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Կառավարությունից  NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը նշել է, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները առանձնահատուկ բարեկամական բնույթ են կրում, ինչը դրսեւորվում է, մասնավորապես, երկկողմ շփումների ու փոխայցերի ինտեսիվությամբ: Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների հագեցած, բազմաբովանդակ օրակարգից եւ կարեւորել տնտեսության բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը: Վարչապետն ընդգծել է, որ առկա է տնտեսական փոխգործակցության մեծ ներուժ եւ դրա իրացման գործում կարեւորել ֆրանսիական բիզնեսի ներկայացվածության ընդլայնումը մեր երկրում, ՀՀ-ում Զարգացման ֆրանսիական գործակալության գործունեությունն ու իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովումը:

Վարչապետի խոսքով՝ ընդլայնվում են նաեւ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ միջտարածաշրջանային կապերը: Այդ համատեքստում,  կառավարության ղեկավարը կարեւորել է դեկտեմբերին Երեւանում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովի անցկացումը:

Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նշել է, որ պատրաստ է սերտորեն համագործակցել ՀՀ կառավարության հետ՝ երկկողմ ծրագրերի իրականացման, հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացման եւ երկու երկրների տնտեսական կապերի հետագա ընդլայնման գործում: Դեսպանն ընդգծել է, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը շարունակելու է ակտիվ ներդրումային գործունեությունը ՀՀ-ում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ եւ պատրաստվում է իրականացնել շուրջ 40 մլն դոլարի ծրագրեր: Պարոն Շարպանտիեն ընդգծել է նաեւ, որ ֆրանիսական մի շարք ընկերություններ շահագրգռված են Հայաստանում գործունեություն ծավալելու հարցում եւ այդ ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ:

Զրուցակիցները  հեռանկարային են համարել տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվճար նախագիծ․ Մոդուլեքս ընկերության վիկտորինան «Շինարարություն և ինտերիեր 2024» էքսպոյին
Շինարարական ոլորտին վերաբերող 5 հարցերին ճիշտ պատասխանած այցելուները ընկերության կողմից ստացան նվեր քարտ...
Փաշինյանը կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին 3 օրով գործուղում է Ժնև
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ…
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 23-ին, կազմել է…
ՄԱԿ-ի փորձագետները կմշակեն ՀՀ քաղաքաշինության, բնակարանային տնտեսության կառավարման վերաբերյալ նոր փաստաթուղթ
Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ Հայաստան է եկել Միավորված ազգերի կազմակերպության եվրոպական տնտեսական հանձնաժողովի…
ՊԵԿ նախագահը և ԵՄ դեսպանը համատեղ շրջայց են կատարել Մարգարայի անցակետում
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Մարգարայի…
Խնձորեսկում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը (ֆոտո)
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի…
Ամենաշատ