News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հնարավոր է համարում Սիրիայում Մոսկվայի գործողությունների պատճառով հակառուսական նոր պատժամիջոցներ սահմանելը, փոխանցում է AP–ը։

Մերկելը նշել է, որ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները Սիրիայի իրավիճակը կքննարկեն Բեռլինում «նորմանդյան քառյակի» հանդիպման ժամանակ, սակայն կոչ է արել «հրաշքի» չսպասել։

Նրա խոսքով՝ ոչ մի տարբերակ, այս դեպքում՝ պատժամիջոցներ, չի կարելի բացառել՝ հաշվի առնելով ամբողջ իրավիճակը, սակայն Մերկելը նշել է, որ առաջնայինը մարդկային տառապանքներն ինչ–որ չափով նվազեցնելն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ