News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կոնգոյի ժողովրդավարական հանրապետությունում միջէթնիկ բախումներից առնվազն 16 մարդ է սպանվել։ Բախումները սկսվել էին մի քանի օր առաջ եւ տեղի էին ունեցել թրթուռների վաճառքի պատճառով, որոնք երկրում նրբահամ խորտիկներ են համարվում։

BBC–ի փոխանցմամբ՝ թրթուռ վաճառող մի խումբ պիգմեյներ հրաժարվել էին հարկ վճարել՝ հայտարարելով, որ դա անարդար է։ Նրանք սպանել էին Լուբա ցեղի մի քանի անդամի, որոնք փորձում էին հավաքել հարկերը։ Դրան ի պատասխան՝ Լուբայի անդամները 13 պիգմեյի էին սպանել։

Նշենք, որ Կոնգոյում ուտում են սեւ թրթուռների, որոնց երկարությունը հասնում է մոտավորապես 10 սմ–ի։ Դրանց հավաքում են ծառերից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ