ՀՀ նոր կառավարության ծրագիրը նախատեսում է քրեական պատիժ պետչինովնիկների ապօրինի հարստացման համար։ Այս մասին հոկտեմբերի 18-ին լրագրողներին հայտնել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ Կառավարության արտահերթ նիստից հետո, որի ժամանակ ներկայացվել է ծրագիրը։
Նոր կառավարության համար կարեւորագույն խնդիրներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է։ Այն ամրապնդելու համար կիրառվելու է ապօրինի հարստացման քրեականացում, ընդլայնվելու է չինովնիկների հետ փոխկապակցված անձանց շրջանակը, ներդրվելու է շահերի բախման ինստիտուտը։