News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն պետք է վերացնի վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար ու այլեւս չպահանջի հակաահաբեկչական օրենսդրության փոփոխություն, հակառակ դեպքում Անկարան կհրաժարվի ռեադմիսիայի մասին համաձայնագրով ստանձնած իր պարտավորություններից, այս մասին Reuters –ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի ԵՄ գործերով նախարար Օմեր Չելիկը։

Նրա խոսքով Անկարայի վրա ճնշումը, հաշվի առնելով իրավիճակը, նշանակում է խոչընդոտել վիզային ռեժիմի ազատականացմանը, ինչի կապակցությամբ «մենք ենթադրում ենք, որ ԵՄ-ն չի կատարի իր խոստումները»։ «Այդ դեպքում մենք կարող ենք կասեցնել ռեադմիսիայի մասին համաձայնագրի գործողությունը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ խզել այն»,- ասել է Չելիկը։

Նա նշել է, որ Թուրքիան դեռ վերջնաժամկետ չի նշել, բայց եթե մինչեւ տարեվերջ վիզաները չչեղարկվեն, դա նշանակում է, որ այդ հարցով պայմանավորվածությունը «մահացել է բնական մահով»։ «Այլեւս խոսելու ոչինչ չի մնա», համարում է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ