Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել Մարի Թ.-ի դրամապանակը աշխատասենյակից գողանալու մասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 40-ամյա Վանիկ Մ.-ն, որը հոկտեմբերի 18-ին ներկայացել է բաժին:
Կատարվում է հետաքննություն: