News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Վանաձորի բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, բժշկական կենտրոնի ծննդատան բաժանմունքում արական սեռի կենդանածին պտղի ծննդաբերությունից հետո մահացել է  Լոռու մարզի 32-ամյա բնակչուհին: Վերջինս` որպես առաջնածին, բժշկական կենտրոն էր դիմել սեպտեմբերի 26-ին։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Բացատրություններ են վերցվել բուժսպասարկումն իրականացնող անձնակազմի անդամներից, առգրավվել հիվանդության պատմությունը:

Միջոցներ են ձեռնարկվում՝ ծննդկանի մահվան դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու  ուղղությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վանաձորի ծննդատանը հոկտեմբերի 18-ի գիշերը ծննդկան է մահացել: Հոկտեմբերի 17-ին ժամը 18:40-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծննդաբերած 32-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանը ժամեր անց մահացել է:

Նրա ծննաբերությունը անցել է նորմալ, ծնվել է հասուն արական սեռի երեխա 3 կգ քաշով: Ծնունդն ընդունել է գինեկոլոգ Արսեն Բալայանը: Ծննդաբերությունունից մոտ 3 ժամ անց կնոջ վիճակը կտրուկ վատացել է, սկսվել է ուժեղ արյունահոսություն: Կնոջն անմիջապես տեղափոխել են վիրահատարան:

Չնայած բժիշկների ջանքերին, նրա կյանքը փրկել չի հաջողվել: Սա եղել է կնոջ առաջին ծննդաբերությունը:

Երեխայի վիճակը նորմալ է, առողջական որևէ խնդիր չունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բալահովիտի բենզալցակայաններից մեկում լիցքավորումից հետո «BMW»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է
Հրշեջները մարել են «BMW»-ում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ…
Վանաձորցին ձերբակալվել է՝ բողոքի ակցիային մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից կատարված քննչական և վարութային…
Վանաձորում տղամարդու մոտ հայտնաբերվել են ատրճանակ, փամփուշտներ, դանակներ, թմրամիջոց. նա ձերբակալվել է
Լոռու մարզի պարեկները մայիսի 11-ի ժամը 21-ի սահմաններում Վանաձոր քաղաքի...
Թմրանյութ ու տեխնիկա կալանավայր ուղարկելու ձախողված փորձ. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Ապրիլի 29-ին, ժամը 2.50-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին: Վիրաբույժը հայտնում էր, որ...  
Մասիսում վիճելիս փայտերով և մահակներով հարվածել են քաղաքացուն, նա էլ գազային ատրճանակից կրակել է. մանրամասներ
Խուլիգանություն Մասիս քաղաքի Հերացու փողոցում. կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը...
Ալիեւի պարգեւատրած ադրբեջանուհին իրեն մեղավոր է ճանաչել ԱՄՆ կոնգերսականին կաշառք տալու մեջ
ԱՄՆ-ում երրորդ մեղադրանքն է առաջադրվել Ներկայացուցիչների պալատի անդամի գործով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ