News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները ստորագրել են 2011 թվականին պաշտպանության ոլորտում համագործակցության ծրագիր:

«ՌԲԿ-Ուկրաինայի» հաղորդմամբ, համապատասխան փաստաթղթերը ստորագրվել են Ղրիմում ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի 59-րդ նստաշրջանի ժամանակ, որին Ուկրաինայի ռազմական վարչության պատվիրակությունը մասնակցում է, դիտորդի իրավունքով:

Հանդիպումների ժամանակ քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ակտիվացման ուղիներին վերաբերող հարցեր, մասնավորապես ռազմական կրթության եւ գիտության, կրթական գործընթացներում արդի տեխնոլոգիաների կիրառման ոլորտին վերաբերող խնդիրներ:

Քննարկվել է նաեւ սովետական ռազմական տեխնիկայի  եւ սպառազինման արդիականացումը եւ թարմացումը, որոնք կիրառվում են ԱՊՀ երկրներում եւ  գտնվում են Ուկրաինայի պաշտպանության նախարարության վերանորոգմամբ զբաղվող ընկերություններում եւ պաշտպանական արդյունաբերական արտադրամասերում:

Նշենք, որ 2011 թվականի համագործակցության ծրագիր է կնքվել նաեւ  Հայաստանի եւ Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունների միջեւ:  Համագործակցության  հիմնական ուղղություններից մեկը կդառնա համատեղ հավաքների, ինչպես նաեւ ինժեներական եւ ռազմակրթական ոլորտներում համագործակցության զարգացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ