News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Սկսում ես բողոքել, չնայած խաղը դեռ չի՞ ավարտվել։ Եթե ամեն անգամ, երբ քո գործերը լավ չեն, դու մեղքը ուրիշների վրա ես բարդում, ուրեմն դու նախագահ լինելու համար անհրաժեշտ հատկանիշներ չունես»,- այսպես է Բարաք Օբաման հրապարակավ դիմել Դոնալդ Թրամփին, գրում է El Mundo-ի թղթակից Պաբլո Պարդոն։ Օբաման նկատի ուներ Թրամփի այն պնդումները, որ նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվելու են։

Ամերիկացի իրավագետ Ջասթին Լեվիտտը, վերլուծելով 2000-2014 թթ․ ԱՄՆ-ում անցկացված ընտրությունները, եզրակացրել է, որ մոտ 1 մլրդ-ից միայն 31 դեպքում է քվեարկության ժամանակ ինչ-որ մեկը ներկայացել ուրիշի անվան տակ։ «Բայցեւայնպես հանրապետականների գրեթե երեք քառորդը համարում է, որ կեղծիքներ կլինե՛ն։ Օգոստոսին Թրամփը անձամբ հայտնեց, որ ոմանք Հիլարի Քլինթոնի օգտին կքվեարկեն «15 անգամ»։ Այս պահին դա դավադրության տեսության նորագույն տարբերակն է, որը ԱՄՆ-ում կարելի է ասել քրոնիկ հիվանդություն է դարձել, իսկ ներկա քարոզչության օրերին առանցքային դեր է կատարում «Հիլարիի դեմ» սկզբունքով քվեարկությունը մոբիլիցացնելու համար, ասվում է հոդվածում։

Հեղինակի խոսքով դավադրության տեսություններից շատերը զվարճալի կլինեին, եթե դրանց չհավատային միլիոնավոր մարդիկ։ 12 մլն ամերիկացի՝ բնակչության 4 տոկոսը, համարում է որ ԱՄՆ ղեկավարները «մողես- մարդիկ» են, 29 տոկոսը, իսկ Թրամփի կողմնակիցների շրջանում ՝60 տոկոսը, համարում է, որ Օբաման մուսուլման է։ Թրամփի կողմնակիցների միայն 6 տոկոսն է Օբամային քրիստոնյա համարում։ «Հանրապետականների 41 տոկոսը վստահ է, որ Բարաք Օբաման Քենիայում է ծնվել, եւս 31 տոկոսը այս հարցում ուժեղ կասկածներ ունեն։ Բայց, ուշադրությո՛ւն, դեմոկրատների գրեթե 20 տոկոսը նույնպես համարում է, որ նախագահը ծնվել է ԱՄՆ սահմաններից դուրս»,- ասվում է հոդվածում։

Խնդիրն այն է, որ դավադրության տեսությունները ազդում են ամերիկացիների քաղաքական որոշումների վրա։ «2012-ին Ռոմնիի օգտին քվեարկածների 36 տոկոսը համարել է, որ Սադդամ Հուսեյնը մասնակցել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպմանը»,- նշում է Պարդոն։ «Բավականին շատ են նրանք, ովքեր պնդում են, որ Միշել Օբաման մողես չէ, բայց տղամարդ է, իսկ նախագահի դստրերը ՝ Սաշան ու Մալիան Մարոկկոյից են առեւանգվել ու ԱՄՆ բերվել ( ըստ երեւույթին Մարոկկոյում սեւամորթներ են ապրում)»․ -գրում է թղթակիցը։

Իսկ ռադիոհաղորդավար Մայքլ Սեվիջը, որը 5 մլն մշտական ունկնդիր ունի, վստահեցնում է,ո ր «տասնյակ տեսագրություններ ու լուսանկարներ» ապացուցում են, որ Բարաք Օբաման ու Հիլարի Քլինթոնը հրեշներ են։ «Նրանք, ովքեր ծանոթ են նրանց հետ, ինձ պատմել են, որ նրանցից ծծումբի հոտ է գալիս»,- ասել է Սեւիջը։

Ամփոփելով՝ հեղինակը մեջբերում է Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակը, որը հրապարակել էր WikiLeaks–ը։ «Ամերիկացիների կեսից շատը իռացիոնալ զանգվածներ են, անգրագիտության ծնունդ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ