News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Էկվադորի կառավարությունը խոստովանել է , որ սահմանափակել է Լոնդոնում իր դեսպանատանը ապրող՝ WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ինտերնետը, բացատրելով, որ ամերիկյան քաղաքական գործիչների արգելաբացված էլեկտրոնային փոստից տեղեկությունների արտահոսքն ազդում է ԱՄՆ նախագահի ընտրությունների վրա։։

ՄԻնչ այդ WikiLeaks–ը հայտնել էր, որ Էկվադորը արգելափակել է Ասանժի ինտերնետը այն բանից հետո, երբ կայքը հրապարակել է ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի ու Ուոլ սթրիթի կարեւոր դերակատարների բանակցությունների մասին տեղեկությունները, որոնք ցանցահենների տրամադրության տակ էին հայտնվել։

Էկվադորը հայտնել է, որ արտահոսած տվյալների հրապարակման պատասխանատվությունն ամբողջովին WikiLeaks–ինն է։ «Էկվադորը, օգտվելով իր ինքնիշխան իրավունքից, ժամանակավորապես սահմանափակել է մուտքը Մեծ Բրիտանիայում իր դեսպանատան որոշ կոմունիկացիոն համակարգերին»,-ասվում է հայտարարության մեջ։ «Էկվադորի կառավարությունը հարգում է ուրիշ պետություննեի գործերին չմիջամտելու սկզբունքը ու չի միջամտում ԱՄՆ ընտրական գործընթացին, նաեւ չի աջակցում թեկնածուներից որեւէ մեկին»։

Ասանժի ինտերնետի անջատումը հիմք է դարձել մի շարք շահարկումների համար․ ասում են իբրեւ Կիտոն տեղի է տվել Վաշինգթոնի ճնշումներին, ինչը սակայն էկվադորը հերքում է։

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնել է , որ ոչ մի առնչություն չունի Ասանժի ինտերնետի անջատմանը, չնայած վաղուց է մտահոգված WikiLeaks–ի գործունեությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ