News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Փորձի պակասը խանգարում է աշխատանքի դասավորվել երիտասարդ մասնագետների գրեթե 60 տոկոսին։ Այս մասին ասվում է Business Support Center կազմակերպության հետազոտության մեջ։ Հարցմանը մասնակցել է վերջին կուրսերում սովորող ու 1-2 տարի առաջ բուհն ավարտած 230 երիտասարդ։

Նրանց համար ամենագրավիչ ոլորտը՝ մարկետինգն է (41,2%), այնուհետեւ զբոսաշրջությունն ու հյուրանոցային բիզնեսը (30,3%), ու ֆինանսական համակարգը (29,4%), քաղաքացիական ծառայությունը (27,0%), առեւտուրն ու սպասարկումը (22,7%), ՏՏ ոլորտը (18,5%), արտադրությունը (16,1%)։ Աշխատանքի դասավորվելիս ամենամեծ խոչընդոտը փորձի պակասն է՝ այս հարցում համակարծիք են գրեթե բոլորը։ Հարցման մասնակիցների գրեթե 60 տոկոսը հայտնել է, որ բավարար փորձ չունի, 32 տոկոսն էլ նշել է գործնական գիտելիքների պակասը։

Միաժամանակ, ըստ Գործատուների հանրապետական միության հարցման, որը իրականացվել է ավելի քան 400 ձեռներեցների շրջանում, շրջանավարտների միայն 14 տոկոսն է ամբողջովին կամ հիմնականում տիրապետում տարրական գրագիտության հմտություններին։ «Դրա համար էլ մենք կազմել ենք ուսանողներին ու շրջանավարտներին աշխատանքի շուկայի պահանջներին ադապտացնելու ծրագիր։ Այդ պահանջները շատ արագ են փոխվում, ու բուհերը ոչ միշտ են հասցնում հարմարվել դրանց։ Մենք ուզում ենք օգնել երիտասարդներին պատկերացնել, թե ինչ է նրանցից սպասելու գործատուն»,- ասել է բիզնեսի աջակցության հարցերով BSC ընկերության հիմնադիր ու տնօրեն Սամվել Գեւորգյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ