2017 թվականի Հայաստանի կառավարությունը կսկսի արտահանման կատարելագործված ապահովագրություն կիրառել: Հոկտեմբերի 20-ին Ազգային ժողովում նոր Կառավարության ծրագիրը ներկայացնելիս այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ապահովագրվելու են ե՛ւ գործարքերը, ե՛ւ արժութային ռիսկերը: Բացի այդ, փուլ առ փուլ կնվազեցվեն արտահանումից ԱԱՀ-ի վերադարձի ժամկետները, իսկ վերադարձի գործընթացը կպարզեցվի: