News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Անգլիայի ամենաերկար ափին՝ Էսեքսում մամոնտի վիթխարի չափի ատամ է հայտնաբերվել: Այն գտել են Նեյզ լողափին:

Որոշ փորձագետների ենթադրությամբ՝ գտածոն կարելի է թվագրել 3 մլն տարեկանով, ոմանք էլ կարծում են, որ այն հողի տակ է մնացել 50 հազար տարի: Այս մասին հայտնում է Informing-ը՝ վկայակոչելով Daily Mail-ը:

Բրիսթոլի համալսարանի ողնաշարավոր կենդանիների պալեոնթոլոգիայի պրոֆեսոր Մայք Բենթոնի խոսքով՝ գտածոյի տարիքը կախված է Կարմիր քարափի ապարից, որտեղ այն գտնվել է: Հայտնի է, որ քարափի տարիքը կազմում է մոտ 3 մլն տարի, ուստի  մամոնտի տարիքը չի կարող ավելի մեծ լինել:

Պարզվել է, որ Նեյզ լողափը հայտնի է այստեղ քարացած մնացուկների հայտնաբերման փաստերով: Օրինակ՝ շնաձկան ատամներ, որոնք շատ սովորական չափի էին: Սակայն այնպիսի գտածոն, ինչպիսին մամոնտի ատամն է, որն իր չափերով հավասար է երկրարաճիտ կոշիկի, նախկինում չի հանդիպել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ