Մենք ոչ մի ջանք չենք խնայի Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին սպառնացող վտանգի չեզոքացման համար։ Այս մասին հոկտեմբերի 20-ին խորհրդարանում ասել է Կարեն Կարապետյանը։
«Հավաստիացնում ենք Ձեզ, որ անվտանգության ոլորտում կառավարությունը չի խնայի ոչ մի միջոց և ջանք՝ Հայաստանի և Արցախի դեմ ռազմական սպառնալիքները չեզոքացնելու, բավարար ռազմական կարողությունների ստեղծման և տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանման համար»,– ասել է վարչապետը։