News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի քարուղարության մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության գլխավոր վարչության պետ Ֆիլիպ Բուայային եւ նրա հետ քննարկել մարդու իրավունքների ոլորտում ՀՀ պաշտպանության նախարարության եւ Եվրոպայի Խորհրդի միջեւ իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները:

Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ բարձր գնահատելով ԵԽ օժանդակությունն այս հարցում, ՀՀ պաշտպանության նախարարը կարեւորել է առաջիկայում համակարգային համագործակցության անհրաժեշտությունը, զինված ուժերում մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի, բարեվարքության ամրապնդման ուղղությամբ թիրախային ծրագրերի իրականացումը, որոնք կներառեն փորձագիտական օժանդակություն թե՛ ինստիտուցիոնալ, եւ թե՛ օրենսդրական վերանայման բնագավառներում:

Ֆիլիպ Բուայան իր գոհունակությունն արտահայտելով բաց եւ թափանցիկ աշխատանքի համար, պատրաստակամություն է հայտնել շարունակել սերտ համագործակցությունը պաշտպանության նախարարության հետ՝ ներգրավելով փորձագիտական եւ խորհրդատվական ողջ հասանելի ռեսուրսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ