News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բանակը պետք է դառնա Հայաստանի տնտեսական զարգացման եւ ինովացիաների առաջատարը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ԱԺ-ում նոր կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Երկրին ահնրաժեշտ են ռազմական արվեստի եւ գիտության ոլորտում կատարելագործված զինված ուժեր: Անհրաժեշտ է պաշտպանական համակարգ, որը կվայելի հանրության վստահությունը, հայտարարել է Սարգսյանը:

«Յուրաքանչյուրը պետք է պատկերացնի, թե ինչպես է օգնում երկրի պաշտպանունակությանը: Մեր խնդիրն է այդ գաղափարախոսությունը յուրաքանչյուր հային հասցնելը: Մենք միայն այդպես կկարողանանք պաշտպանությունը արդյունավետ ներդնել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ»,- հայտարարել է նա:

Զինված ուժերում պետք է երաշխավորել մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների պահպանումը, հավելել է նախարարը:

Բանակն է պահպանում երկրի խաղաղությունն ու անվտանգությունը: Բայց այդ նպատակների համար մեծ միջոցներ են ծախսվում: Հարկավոր է կառավարման այնպիսի մշակույթ ստեղծել, որը թույլ կտա ոչ միայն սպառել, այլ նաեւ դառնալ երկրի զարգացման առաջատարը:

ArmHiTec-ի վերջին ցուցահանդեսը ցույց տվեց, որ բանակը կարող է դառնալ էլեկտրոնիկայի, օպտիկայի, կիբերնետիկայի առաջատար մշակող եւ պատվիրատու, հայտարարել է Սարգսյանը: «Մենք կարող ենք ոչ միայն սպառազինությունն արդիականացնել եւ մեծացնել մեր զինծառայողների անվտանգությունը, այլ նաեւ կրկնակի եւ խաղաղ նշանակության ապրանքների արտադրության համար պայմաններ ստեղծել՝ պատվերներ նեգրավելու նպատակով»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ