News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Սիրիայում։ Այդ հեռախոսազրույցը դարձավ 60-րդը տարեսկզբից ու յոթերորդը՝ ընթացիկ ամսում։

«Շարունակելով սիրիական խնդրի շուրջ երկխոսությունը, արտաքին գերատեսչությունների ղեկավարները, զարգացնելով Լոզանի հոկտեմբերի 15-ի պայմանավորվածությունները, քննարկել են իրավիճակի կարգավորման ուղիները Հալեպի արեւելյան մասում, որտեղ Սիրիայի կառավարական ուժերը ու Ռուսաստանի ՕՏՈւ –երը հումանիտար ընդմիջում են հայտարարել մարտական գործողություններում ու պատրաստ են երկարաձգել այն, եթե «Ջեբհաթ ան Նուսրան» ու դրա հետ կապակցված մյուս ապօրինի զինված խմբավորումները չխախտեն լռության ռեժիմը», ասվում է ՌԴ ԱԳՆ մամուլի հաղորդագրության մեջ։

Լավրովը զրույցի ընթացքում նշել է, որ ոչ միայն խաղաղ բնակիչներին, այլեւ ապօրինի զինված խմբավորումների մասնակիցներին ընձեռվել է քաղաքը լքելու հնարավորություն, սակայն զինյալները խախտում են հրադարարը ու խոչընդոտում բնակչության տարհանմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ