News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարավաֆրիկյան հանրապետությունը սկսել է Հաագայի Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ) դուրս գալու պաշտոնական գործընթացը՝ կառույցին մեղադրելով աֆրիկյան երկրների հանդեպ կողմնակալ վերաբերմունքի համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Հարավաֆրիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իրենց հաջողվել է ձեռք բերել դուրս գալու մասին ՄԱԿ-ին հասցեագրված փաստաթուղթը:

«Հարավաֆրիկյան հանրապետությունը կարծում է, որ հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցում իր պարտավորությունները երբեմն անհամատեղելի են Միջազգային քրեական դատարանի մեկնաբանությունների հետ»,- փաստաթղթից մեջբերում են լրատվամիջոցները:

Անցյալ տարի ՀԱՀ-ը հրաժարվել էր ՄՔԴ-ի պահանջով ձերբակալել Սուդանի նախագահ Օմար Բաշիրին: Այն ժամանակ դատարանը ՀԱՀ-ի իշխանություններին կոչ էր արել անել հնարավոր ամեն ինչ՝ համաժողովի մասնակցելու նպատակով Յոհաննեսբուրգ մեկնած Բաշիրին ձերբակալելու համար: Բաշիրը հետախուզման մեջ է Դարֆուրի հակամարտության ընթացքում իրագործած ռազմական հանցագործությունների համար: Սակայն Յոհաննեսբուրգ ժամանած Օմար Բաշիրին ՀԱՀ իշխանությունները ջերմորեն էին ընդունել:

Մինչ այդ, Աֆրիկայի 54 պետությունների միավորող Աֆրիկյան միությունը Միջազգային քրեական դատարանին կոչ էր անում դադարեցնել գործող քաղաքական առաջնորդների հետապնդումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ