Ռուսաստանը չեղյալ չի հայտարարի Ուկրաինայի հետ բարեկամության, համագործակցության եւ գործընկերության մասին պայմանագիրը, հայտնում է «Իզվեստիա»–ն՝ վկայակոչելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին։
Նախարարը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի իշխանությունների հակառուսական գործողությունների կապակցությամբ, սակայն նշել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների խզումը ներկայիս պայմաններում «վաղաժամ» քայլ է։ «Կիսում ենք Ղրիմի հետ սահմանին իրադարձությունների եւ Ուկրաինայի ներկայիս իշխանությունների կողմից հակառուսական այլ գործողությունների կապակցությամբ Պետդումայի պատգամավորների մտահոգությունը։ Միաժամանակ վերոնշյալ պայմանագրի չեղարկման նախաձեռնությունը վաղաժամ քայլ է եւ ոչ այնքան հիմնավորված։ Պայմանագրից մեր դուրս գալը դժվար թե նպաստի այն խնդիրների լուծմանը, որոնք Կիեւի ջանքերի շնորհիվ կուտակվել են ռուս–ուկրաինական հարաբերություններում»,– նշել է Լավրովը։