News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՄԱԿ ավելի քան 600 աշխատակից կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունին ուղղված դիմում է ստորագրել՝ խնդրելով չեղարկել սուպերհերոսուհի Հրաշք կնոջը ՄԱԿ՝ կանանց իրավունքների պատվավոր դեսպան նշանակելու որոշումը, գրում է The New York Times–ը։

«Մեծ կրծքերով սպիտակամորթ կինը՝ անհասկանալի չափերով եւ ամերիկյան դրոշի մոտիվներով բաց կոստյումով, փին ափ ոճի մարմնավորում է։ Եվ նման կերպարն ընտրվել է ՄԱԿ դեսպան նման կարեւոր առաջադրանքի համար»,– ասված է խնդրագրում։

Պարբերականը նշում է, որ Հրաշք կնոջ թեկնածությունը պաշտպանող աշխատակիցները նշում են, որ նրա նշանակումը համընկել է ՄԱԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրությունների հետ։ Այդ պաշտոնին հավակնում էր 7 կին, սակայն ընտրվեց տղամարդ։

ՄԱԿ նոր դեսպանի օծման պաշտոնական արարողությունը նշանակված է հոկտեմբերի 21-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ