News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն՝ սեպտեմբերին տնտեսական ակտիվության ինդեքսը տարեկան կտրվածքով կազմել է 97,6 տոկոս: Նշենք, որ ընթացիկ տարում նշված ցուցանիշը բացասական նշան է ձեռք բերել դեռեւս հուլիսին եւ շարունակվել է օգոստոսին:

Սեպտեմբերը նշանավորվել է արդյունաբերության աճով եւ միաժամանակ լուրջ անկմամբ երկրի տնտեսության մի շարք այլ առաջատար ճյուղերում: Արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալը, օգոստոսին այդքան աննշան աճից (2,4 տոկոս) հետո, հաշվետու ամսում մեծացել է միանգամից 6,1 տոկոսով: Հետաքրքիր է, որ ԱՎԾ-ի օգոստոսի ցուցանիշները տարբերվում են. նախորդ զեկույցում աճը նշված էր 1,3 տոկոս, իսկ ահա վերջին փաստաթղթում՝ 2,4 տոկոս:

Ըստ առավել մանրամասն տվյալների՝ ընթացիկ տարվա օգոստոսին արտադրանքի ֆիզիկական ծավալի աճը զգալիորեն ապահովել է հիմնական մետաղների արտադրությունը, այնուհետեւ՝ արտահանման դինամիկայով աչքի ընկնող ծխախոտի ճյուղը: Բայց դրա հետ մեկտեղ, օգոստոսն անբարենպաստ է եղել արտահանման առաջատար ճյուղերի համար՝ մետաղի հանքաքարի արդյունահանում, որի արտադրանքի տարեկան անկումը կազմել է 5,6 տոկոս:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ գյուղատնտեսական համախառն արտադրանքը սեպտեմբերին տառացիորեն փլուզվել է՝ տարեկան կտրվածքով անկումը հասել է 19,5 տոկոսի: Հարկ է ենթադրել, որ այս լուրջ հետընթացը պայմանավորված է բուսաբուծությամբ (նշենք, որ մինչեւ սեպտեմբեր ճյուղն աչքի էր ընկնում թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման կտրուկ աճով): Ուշագրավ է, որ շուկան պաշարների կրճատմանը չի արձագանքել գների համարժեք աճով: Հակառակը՝ սեպտեմբերին «կարտոֆիլ» եւ «բանջարեղեն» ապրանքախմբերում միջին գները տարեկան կտրվածքով նվազել են 19 տոկոսով: Մրգեղենը, թեկուզ թանկացել է, բայց «ընդամենը» 2 տոկոսով:

Սեպտեմբերին անկումը շարունակվել է շինարարության ոլորտում՝ տարեկան կտրվածքով 17,3 տոկոսով: Հունվար-օգոստոսի տվյալներով՝ դրա պատճառը պետբյուջեի, կազմակերպությունների եւ բնակչության հաշվին կատարվող աշխատանքների կրճատումն է: Դրական ցուցանիշներ չեն գրանցվել նաեւ առեւտրի ոլորտում, որի շրջանառությունը օգոստոսին նվազել է 0,1 տոկոսով: Հաշվի առնենք, որ համեմատությունների հիմքը՝ անցյալ տարվա սեպտեմբերը, արդեն իսկ նշանավորվել էր լուրջ անկմամբ (10 տոկոսով):

Ինչպես հայտնի է, առեւտրի շրջանառության մեջ վիճակագրությունը ներառում է ինչպես մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը, այնպես էլ մեծածախ (գումարած ավտոմեքենաների վաճառքի շրջանառությունը): Օգոստոսին առեւտրի շրջանառությունը նույնպես կրճատվել է 0,1 տոկոսով, սակայն մանրածախ առեւտրաշրջանառության անկումը ավելի նկատելի է եղել՝ 5,6 տոկոսով: Բացառված չէ, որ ցուցանիշների միջեւ գրեթե նույնպիսի հարաբերակցություն է եղել նաեւ սեպտեմբերին:  

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ