News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանում կարելի է արտադրել տեղական օրգանական պարարտանյութեր, որոնք ներմուծվողից շատ ավելի էժան կլինեն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Green Pharm ընկերության հիմնադիր Հրաչ Հակոբյանը, որը մասնակցում էր Երեւանում «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսին։ Ընկերությունը արտադրում է սեփական պարարտանյութեր ու արդեն դիմել է դրանք որպես օրգանիկ արտադրանք հավաստագրելու համար։

«Գյուղացիներից գնում ենք խոտ, գոմաղբ, ջերմային մշակման ենք ենթարկում, չորացնում, խմորման ենթարկում ու պաստերիզացնում։ Քիմիա դրանցում գործնականում չկա»,- նշեց Հակոբյանը։ ԸՆկերությունը արդեն ստացել է համապատասխանության հավաստագիր եւ «Ստանդարտ Դիալոգից» եւ Պետստանդարտից, իսկ տեխնիկական փորձաքննության համար դիմել է ԳՆ բանջարեղենաբոստանային ու տեխնիկական կուլտուրաների գիտական կենտրոն։ «Իհարկե օրգանական արտադրանքը էժան չի լինում։ Դրանից պատրաստված պարարտանյութը՝ նույնպես։ Բայց տեղական անալոգները, ինչպես արդեն ասացի, մի քանի անգամ էժան են ներմուծվողից։ Եվ մեզ հիմա ավելի հաճախ են դիմում՝ թե գյուղացիները, թե քաղաքացիները՝ իրենց տնամերձ հողատարածքների համար»,- հավելեց ձեռներեցը։

Ինչպես նշեց Հրաչ Հակոբյանը՝ պարարտանյութը ոչ միայն բարձրացնում է բերքատվությունը, այլեւ հողաբարելավման միջոց է, ճնշում է վնասակար սնկային միկրոօրգանիզմները ու օգնում բույսերին յուրացնել քիմիական պարարտանյութերի մնացորդները (որոնք խնդրահարույց են Արարատյան դաշտավայրում-խմբ)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ