News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մինսկի խմբի համանախագահների այցին ընդառաջ Ադրբեջանը սրում է իրավիճակը շփման գծում՝ ցույց տալու համար, որ սա քնած եւ սառեցված կոնֆլիկտ չէ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, փորձագետ Արա Պապյանը՝ անդրադառնալով այս գիշեր Ադրբեջանի զինուժի կողմից դիվերսիայի փորձերին, որոնք հայկական կողմը հաջողությամբ հետ է մղել:

«Ադրբեջանը վախենում է, որ հանկարծ ընկալում լինի, թե սա արդեն սառեցված հակամարտություն է եւ պետք չէ այլեւս բզբզել: Երկրորդ, ապրիլից այս կողմ համեմատաբար խաղաղ էր, կրակոցներ կային, բայց ակտիվ դիվերսիոն ներթափանցման փորձեր չէին արվում, կարծում եմ՝ դա ավելի շատ պայմանավորված էր Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակով: Ալիեւը, ինչպես գիտեք, զբաղված էր Սահմանադրության փոփոխությամբ, իշխանության ժառանգության ձեւակերպման հարցն էր լուծում եւ այս պարագայում բնականաբար  ձեռնտու չէր, որ վիճակը սրվեր, հիմա այս ամբողջն անցել է եւ ինքը նորից անցնում է իր նախկին քաղաքականությանը, այսինքն մաշեցնելու քաղաքականություն»,- ասաց Արա Պապյանը:

Փորձագետը անհնար է համարում, որ այս դիվերսիոն ներթափանցման փորձերը լայնամասշտաբ հարձակման սկիզբ կարող է լինել: Արա Պապյանը համոզված է, որ Ադրբեջանն այժմ դրան չի գնա, քանի որ բարենպաստ եղանակային պայմաններ չկան:

«Ադրբեջանը հարձակվող կողմ է, եւ շատ կարեւոր է, որ իր զրահատեխնիկան լինի շարժունակ, հատկապես արագություն ապահովի: Օրինակ եթե պատերազմ լինի, Ադրբեջանը պետք է կարողանա շատ արագ ջախջախել հայկական բանակն օրերի ընթացքում եւ դիրքեր գրավի, անհնար է նման, չի կարող լինել, իսկ եթե ձգձգվող պատերազմ դառնա, նշանակում է՝ իր զրահատեխնիկան կխրվի ցեխի մեջ, եղանակային պայմաններն այնպիսին են, որ հարմար չեն: Չմոռանանք, որ մենք պաշտպանվող կողմն ենք եւ շարժունակությունը մեզ պետք է զորքն ու զինամթերքը տեղափոխելու համար, իսկ Ադրբեջանին՝ նաեւ հարձակվելու:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2016թ. հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-23:30 ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան եւ հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներփաթանցման փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ կորուստներ պատճառելով հետ շպրտել իրենց ելման դիրքեր:

Դիվերսիոն խմբին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ