News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՄԱԿ մարդու իրավունքների խորհուրդը կողմ է քվեարկել Սիրիայի Հալեպ քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հատուկ անկախ հետաքննության անցկացմանը, հայտնում է Reuters- ը,

Հետաքննության մասին դրույթը պարունակվում է Մարդու իրավունքների խորհրդի նիստի ընթացքում հաստատված բանաձեւում, որը առաջարկել էր Մեծ Բրիտանիան ու մի շարք այլ արեւմտյան ու արաբական պետություններ։Այս փաստաթղթին կողմ է քվեարկել 24 երկրների ներկայացուցիչներ, դեմ՝ յոթ երկրներ, ձեռնպահ են մնացել՝ 16-ը։

ՄԻԽ քարտուղարություն Մեծ Բրիտանիայի ուղարկած նամակում ասվում է, որ հատուկ նստաշրջանը գումարվում է «Հալեպում իրավիճակի վատացման ու մարդու իրավունքների ոլորտում Բաշար Ասադի ու նրա դաշնակիցների կողմից իրենց միջազգային պարտավորությունների կատարման ձախողման կապակցությամբ»։ Փաստաթղթում նաեւ նշվում է, որ մարդու իրավունքների խախտումների համար մեղավորները պետք է պատասխանատվության կանչվեն, ու դրանում կարեւոր դեր ունի Միջազգային քրեական դատարանը։

Այս նախաձեռնությունը կոշտ քննադատել է ՄԱԿ-ի բաժանմունքում ու այլ միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը։ «Այս հատուկ նստաշրջանի նպատակն է պաշտպանել Արեւելյան Հալեպում մնացած ահաբեկիչներին, որոնք անթիվ անհամար զանգվածային հանցագործություններ են կատարում խաղաղ բնակչության դեմ, ու բոլոր մահացու մեղքերում մեղադրել նրանց, ովքեր պայքարում են այդ հանցագործների դեմ»։ Նա նաեւ շեշտել է, որ դա հերթական հակասիրիական ու հակառուսական մտահղացումն է։։ Դիվանագետը «լրիվ անտեղին» է կոչել այդ հատուկ նստաշրջանը՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը հայտարարել է Հալեպում հումանիտար ընդմիջման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ