News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կազմել է օգտատերերի նամակագրությանը չթույլատրված հասանելիությունից պաշտպանվածության վերաբերյալ վարկանշային աղյուսակ: Աղյուսակում ընդգրկվել են 11 ընկերությունների  16  ամենահայտնի մեսինջերները, գրում է РБК-ն:

Աղյուսակը գլխավորում են Facebook Messenger եւ WhatsApp (երկու ընկերություններն էլ պատկանում են Facebook-ին), որոնք ստացել են 73 բալ 100-ից: Հաջորդ տեղերը զբաղեցնում են Apple-ի iMessage եւ FaceTime-ը: Ռեյտինգի երրորդ հորիզոնականը զբաղեցնում է  Telegram մեսինջերը 67 բալով:

Viber, Skype, Snapchat  Blackberry Messenger-ը հավաքել են 50 բալից պակաս: Ռեյտինգում ամենացածր բալերը հավաքել են չինական QQ եւ WeChat մեսինջերները:

Ռեյտինգի հիմնական չափանիշը կոդավորման ծառայության առկայությունն է եղել՝ «անձնական կյանքի անձեռնմխելիությունը եւ կարծիքների ազատ արտահայտումը օնլայն սպառնալիքներից պաշտպանելու համար»:

Տասնվեց մեսինջերներից միայն վեցի մոտ են եղել այսպես կոչված end-to-end կոդավորման ծառայություն: Այդ մեսինջերներն են WhatsApp, Apple-ի iMessage եւ FaceTime , Duo-ն՝ Google-ից,  Line եւ Viber-ը: Առանձին միավորներ են նաեւ տրվել օգտատերերի տվյալները իշխանություններին բացահայտվելուց պաշտպանվածության համար: Ամենաբարձր բալերը ստացել են Facebook Messenger, WhatsApp, Snapchat, Skype, հարավկորեական Kakao Talk-ը, Google-ի մեսինջերները: Վարկանշային աղյուսակի աութսայդերները չինական QQ եւ WeChat-ն են դարձել, որոնցից ընդհանուր առմամբ օգտվում է 1,55 մլրդ օգտատեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ