News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ Զինված ուժերը եւ պաշտպանության նախարարությունը ամենաուժեղ եւ կայացած պետական կառույցներն են։ Այդ մասին «Արմենիա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որը այսօր գլխավոր շտաբի պետի հետ մեկնել է Արցախ։ 

Հարցին, թե ինչպիսին է մեր պաշտպանական համակարգի վիճակն այսօր, որոնք են մեր ուժեղ կողմերը, Սարգսյանը նշել է, որ 13 տարի անց վերադառնալով պաշտպանության նախարարություն, տեսել է, որ այս տարիները եղել են չափազանց արդյունավետ։ «ՀՀ Զինված ուժերը եւ պաշտպանության նախարարությունը ամենաուժեղ եւ կայացած պետական կառույցներն են։ Նախարարությունն իրոք աչքի է ընկնում խնդիրներ դնելու եւ խնդիրներ լուծելու ունակությամբ։ Նույնը ես տեսնում եմ նաեւ զորքերում։ Դա երկար տարիների աշխատանքի արդյունք է, որը լավ հիմք է տալիս հետագա աշխատանքը կազմակերպելու համար»,- ասել է նա։ Ըստ նախարարի, զինված ուժերի, երկրորդ ուժեղ կողմը մեր զինվորների մարտական ոգին է։ Նախարարը օրեր առաջ հանդիպել է պատահաբար ընտրված եւ զինծառայությունն արդեն ավարտած ժամկետային զինծառայողների հետ եւ շատ տպավորված է այդ հանդիպումից։

Խոսելով մեր բանակի թույլ կողմերի մասին՝ նախարարը նշել է. «Ունենք ակնհայտ եւ ոչ ակնհայտ լուծելու խնդիրներ։ Մեր ամենամեծ խնդիրը զինված ուժերի նկատմամբ հանրային սիրո յուրահատուկ դրսեւորումն է, սպայի աշխատանքի թերգնահատումն է հասարակության կողմից։ «Մեկ դեպքը երբեմն հարյուրի տեղ ցույց տալով փնովում են։ Մենք ունենք խնդիր լուծեկլու՝ սպայի կերպարի ճիշտ ընկալման եւ սպայի սոցիալական վիճակը կտրուկ բարձրացնելու առումով», ասել է նա՝ հավելելով, որ մինչեւ զինված ուժերի կազմավորման 25-ամյակը լուրջ քայլեր են ձեռնարկվելու սպաների սոցիալական վիճակը բարելավելու ուղղությամբ։

Նախարարն անդրադարձել է նաեւ սպառազինությունների խնդրին, նշել, որ Հայաստանը չպետք է սպառազինությունների մրցավազքի մեջ ընկնի, այլ պետք է այնպիսի խելացի սպառազինություններ ստեղծի, որոնցով կամրապնդվի երկրի պաշտպանական համակարգը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ