News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի կողմից ձեռնարկված երեկվա դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձը իրադարձությունների շատ վտանգավոր զարգացում է։ Դա եւս մեկ անգամ ապացուցում է , թե ինչ կարեւոր է Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների անհապաղ կատարումը։ Այս մասին հոկտեմբերի 21-ին Երեւանում լրագրողներին հայտնել ԼՂՀ արտգործնախարար Կարեն ՄԻրզոյանը Հարավային Կովկասի ու Վրաստանի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հանդիպումից հետո։

«Մենք խոսել ենք մի շարք հարցերի մասին, որոնք վերաբերում են ԼՂՀ–ի ու ԵՄ-ի միջեւ հարաբերություններին։ Իհարկե անդրադարձել ենք նաեւ բանակցային գործընթացի ներկա իրավիճակին։ Այդ համատեքստում մենք շեշտել ենք Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների անհապաղ իրագործման կարեւորությունը»,- նշել է Միրզոյանը։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 22-ին ծրագրված տարածաշրջանային այցին՝ Կարեն Միրզոյանը նշեց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում համանախագահները կայցելեն Լեռնային Ղարաբաղ, նախատեսված է նրանց հետ հանդիպում։ «Մենք կներկայացնենք մեր գնահատականն ու մոտեցումները վերջին հանդիպմանը հաջորդած իրադարձությունների մասին։ Ես կարծում եմ, որ ինչպես միշտ, խոսակցությունը շատ բաց ու գործնական մթնոլորտում կանցնի»,- նկատել է Կարեն Միրզոյանը

ԼՂՀ ներգրավվածությունը բանակցային գործընթացին , նախարարի խոսքով, օբյեկտիվ անհրաժեշտություն է։ «Կատարվող իրադարձությունները եւս մեկ անգամ վկայում են այն մասին , որ առանց Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության՝ բանակցային գործընթացում որեւէ իրական առաջընթացի մասին խոսելը պարզապես անիրատեսական է»,- ամփոփել է Կարեն Միրզոյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ