News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Յամալում «Մի 8» ուղղաթիռի կործանման հետեւանքով 21 մարդ է զոհվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ռեգիոնի արտակարգ ծառայություններում իր աղբյուրները։

ՏԱՍՍ-ը, նույնպես հղում անելով ռեգիոնի արտակարգ ծառայություններին, հայտնել է 19 զոհերի մասին, նշելով, որ 3 ուղեւորների հաջողվել է փրկվել։ Սկզբում փրկարարները գտել են մի տուժածի ու նրան ուղղաթիռով Ուրենգոյ հասցրել, իսկ հետո ՝ նաեւ մյուս երկուսին են գտել։

Ուղղաթիռը վթարի է ենթարկվել հոկտեմբերի 21-ի ուշ երեկոյան։ Այն «Ռոսնեֆթ»-ի կապալառու կազմակերպության աշխատակիցներին տեղափոխում էր Սուզունի հանքավայր- Նոր Ուրենգոյ երթուղով։ Վթարի մասին առաջին հաղորդագրություններից հետո պարզվել է, որ «Սոկոլ» ավիաընկերությանը պատկանող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել, որից հետո շրջվել է։

Վթարի պատճառը դեռ հայտնի չէ։ Հնարավոր վարկածներից մեկն է համարվում վատ եղանակային պայմանները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ