News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տեսականորեն, գուցե, հնարավոր է, որ «Նաիրիտ»-ն ու Վանաձորի «Քիմպրոմ»-ը նորից կաշխատեն, բայց այսօր առարկայական որեւէ առաջարկ չկա, իսկ պետությունը չպետք է զբաղվի այդ բիզնեսով: Հայկական մի շարք հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Եթե մարդը գալիս ասում է՝ 500 մլն ներդնելու եմ, 10 տարվա ռիսկը վերցնում եմ եւ մենք հավատում ենք, որ վաղը մյուս օրը չի գնա, այդ բեռը չի մնա պետության վրա, մենք այսօր ասենք, որ մենք որեւէ առաջարկ չենք լսելու, դուք կասեք՝ կողմնակալ է եւ ոչ օբյեկտիվ: Այդ պատճառով, հավանականություն կա՞, որ նման առաջարկություն կլինի՝ գուցե: Բայց այսօր սեղանի վրա նման առաջարկություն չկա»,- 

Կարեն Կարապետյանը կարծում է, որ Հայաստանում «Նաիրիտի» աշխատելը բավական բարդ խնդիր է: Ըստ նրա՝ երեք կամ չորս առաջարկ է եղել, բայց որեւէ մեկն էներգակիրների վերաբերյալ 10 տարվա կանխատեսում չի ուզել: «Իմ համոզմամբ, եթե պոտենցիալ ներդրողը նման հարց չի բարձրացնում, իր հետ պետք չէ շարունակել խոսել: Շատ բան կախված է դրանից, եթե դու չես հասկանում՝ 10 տարի հետո ինչ է լինելու, ապա ո՞նց ես այդքան գումար պատրաստվում ներդնել եւ բեռ վերցնել: Այ, երբ կլինի մեկը կամ մի խումբ, որ կգա, առարկայական մեզ հետ կխոսի, մենք շատ բաց, թափանցիկ այդ բանակցությունները կտանենք»,- հայտարարել է վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ