News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագիծը ԵՄ միասնության փորձարկում է: Այս մասին Financial Times-ում լույս տեսած հոդվածում գրել  Լեհաստանի փոխարտգործնախարար Կոնրադ Շիմանսկին:

2016-ի օգոստոսին նախագծի գործընկերները հետ էին կանչել համատեղ ձեռնարկություն ստեղծելու Լեհաստանի ծանուցումը:

Շիմանսկիի խոսքով՝ այդ քայլը ցույց տվեց, որ ընկերությունները չեն կարողացել հերքել գազատարի հարցում լեհական կողմի մտահոգությունները: Արդյունքում «Հյուսիսային հոսքի 2»-ի դեմ փաստարկներն ավելի համոզիչ են: «Նախագիծը, որը նախկինում ընդամենը հակասական էր թվում, հիմա տրոյական ձի է հիշեցնում, որը կարող է թուլացնել տնտեսությունը եւ թունավորել ԵՄ ներսում հարաբերությունները»,- կարծում է Շիմանսկին:

Դիվանագետը ԵՄ-ին կոչ է արել կոշտ դիրքորոշում ընդունել նախագծի հարցով: Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը պետք է ԵՄ առավել խոցելի երկրների համար երաշխավորի արտաքին մենիշխանությունից պաշտպանությունը: Նրա կարծիքով դրա համար կամ պետք է ամբողջովին սառեցնել նախագիծը կամ սահմանափակել դրա ազդեցությունը եվրոպական շուկայի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ