News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նոստալգիայի զգացումը դրական է ազդում ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց վրա: Նման եզրակացության են եկել գիտնականները:  Առանձին իրերը, բառերը մեզ ստիպում են վերադառնալ անցյալ եւ «կենդանացնում են» վառ հույզերը: Իսկ այդ ժամանակ մեր ուղեղում բարդ գործընթացներ են տեղի ունենում: Նոստալգիան այդպիսով մեր ուղեղին ստիպում է ակտիվ աշխատել, ինչը շատ կարեւոր է տարեցների համար, փոխանցում է Planet Today-ը:

Բացի այդ, ցանկացած նոստալգիկ ասոցացում, որպես կանոն, դրական հույզեր է առաջ բերում: Հենց այդ պատճառով հասարակ հիշողությունը կարող է բարձրացնել մեր տրամադրությունը, շեղել դժվարություններից:

Անցյալը հաճախ ջերմությամբ ենք հիշում՝ «հին ժամանակներում» ապրած մարդկանց դրական նկարագրեր տալով: Դրա պատճառն այն է, որ իրադարձությունների մանրամասները մոռացվել են, եւ երեւակայությունն ինքն է դրանք լրացնում ցանկալի մանրամասներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ