Իտալիայի առափնյա ծառայությունը եւ «Բժիշկներ առանց սահմաններ» կազմակերպության ներկայացուցիչները վերջին երկու օրում Միջերկրական ծովում փրկել են 2400 միգրանտների, հաղորդում է Reuters-ը։
Նշվում է, որ փրկարար գործողության ընթացքում ծվում հայտնաբերվել է 14 մարմին։ Ավելի վաղ «Բժիշկներ առանց սահմաններ» կազմակերպությունը հայտնել է, որ այդ գործողության ընթացքում հայտնաբերվել է 12 մահացած մարդու մարմին, որոնցից 4-ը երեխաներ են։
Միգրանտները բաց ծովում եղել են փչովի նավակներով եւ փոքրիկ թիակներով։