News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսպանիայի տնտեսությունը շարունակում է աստիճանաբար աճել, չնայած 300 օր է՝ երկիրը կառավարություն չունի: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

2015 թվականի դեկտեմբերից Իսպանիայում երկու անգամ համապետական ընտրություններ են անցկացվել, սակայն որեւէ կուսակցության չի հաջողվել համոզիչ հաղթանակ տանել, եւ քաղաքական գործիչներն այդպես էլ չեն կարողանում համաձայնության հասնել կառավարության ձեւավորման հարցում:Ն

Նշվում է, որ երկրի հիմնական խնդիր անգործության մակարդակը սկսել է նվազել: Eurostat-ի տվյալներով՝ 2014 թվականի նոյեմբերից մինչեւ 2015-ի հոկտեմբեր մինչեւ 25 տարեկանների շրջանում անգործությունը կազմել է 51%-48%, սակայն 2016 թվականի օգոստոսին այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով շուրջ 44%-ի:

«Մենք սովորում ենք Բելգիայի նման լինել, այլ հարց է, արդյո՞ք կարող ենք մեզ թույլ տալ լինել, ինչպես Բելգիան»,- ասել է իսպանացի վերլուծաբան Ֆրանսիսկո դե Բորխա Լաշերասը:

Բելգիան կարողացել է առանց լիարժեք կառավարման երկրի կենսունակությունը պահպանելու տեւողության ռեկորդ սահմանել՝ 541 օր. 2010 թվականի հունիսից մինչեւ 2011-ի դեկտեմբեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ