News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վարազդատ Խոցանյանին ծեծելու մեջ մեղադրվող մաքսային տեսուչ Հարություն Թանգամյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Թանգամյանի պաշտպանը, համաձայն չլինելով դատարանի կայացրած վճռի հետ, վերաքննիչ բողոք է ներկայացրել:

Ըստ մեղադրական եզրակացության` Հարություն Թանգամյանը 2015թ. օգոստոսի 21-ին դիտավորությամբ Վարազդատ Խոցանյանի առողջությանը պատճառել է նրա կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:

Նշենք, որ Հարություն Թանգամյանը «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի որդին է:

Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 20-ի լույս 21-ի գիշերը՝  ժամը 03.30-ի սահմանում, Երեւան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մաքսային տեսուչ Հ. Թանգամյանը բռունցքներով հարվածելով ծեծի էր ենթարկել «Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վ. Խոցանյանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:

Տպել
Ամենաշատ