Չինաստանի կենտրոնական Շենսի նահանգում շենքերից մեկում պայթյուն է որոտացել, տուժածներ կան: Այս մասին Weibo սոցցանցում գրել է տեղական «Հուանշանվեն» կայքը:
Տեղի բնակիչների խոսքով՝ պայթյունի պատճառ կարող էին դառնալ պայթուցիկ նյութերը, որոնք անօրինական կերպով պահվում են շենքի նկուղում:
163.com կայքի հրապարակած լուսանկարներում երեւում է, որ փողոցը պատված է շենքի փլատակներով, ավտոմեքենաներ եւ հարակից տներ են վնասվել: Նշվում է, որ շենքը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, ամբողջությամբ փլուզվել է: Տուժածների հստակ թվի մասին տեղեկություններ առայժմ չկան: