News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Առկա է հայկական գյուղմթերքների, վերամշակված արտադրանքի արտահանման ծավալների ընդլայնման հնարավորություններ ոչ միայն եվրասիական, այլ նաեւ այլ շուկաներ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, մանրամեծածախ առեւտրով զբաղվող METRO AG ընկերության արտաքին կորպորատիվ քաղաքականության գծով փոխնախագահ, ընկերության մոսկովյան ներկայացուցչության ղեկավար Ալեքսեյ Գրիգորեւի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը կարեւորել է METRO AG-ի եւ հայաստանյան արտահանման ուղղվածություն ունեցող ձեռնարկությունների միջեւ համագործակցությունը եւ հետագա զարգացումը: Կարեն Կարապետյանը հույս է հայտնել, որ METRO AG-ն կկարողանա Հայաստանի արտադրողների թվում գտնել վստահելի գործընկերներ՝ երկարաժամկետ փոխգործակցության հեռանկարով: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ առկա է հայկական գյուղմթերքների, վերամշակված արտադրանքի արտահանման ծավալների ընդլայնման հնարավորություններ ոչ միայն եվրասիական, այլ նաեւ այլ շուկաներ:

Նշելով, որ հետաքրքրված են հայ գործընկերների հետ կապերի զարգացմամբ՝ Ալեքսեյ Գրիգորեւն ընդգծել է, որ դրա համար տեսնում է լավ հնարավորություններ: METRO AG-ի փոխնախագահը վստահություն է հայտնել, որ ակտիվ քննարկումների արդյունքում կկարողանան գտնել փոխգործակցության եզրեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում հարկային փաստաթղթերի հոսքում QR կոդերի համակարգ կներդրվի
Վարչության պետի տեղակալի խոսքով՝ սա ՊԵԿ-ի հերթական նախաձեռնությունն է, որն ուղղված է փաստաթղթաշրջանառության կրճատմանը...
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Ամենաշատ