News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Տաջիկ սահմանապահներն Աֆղանստանի հետ սահմանային անցակետերից մեկում կանխել են աֆղանցի թմրավաճառների կողմից արգելված թմրամիջոցների ներկրման փորձը: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»:

Մաքսանենգների կողմից պետական սահմանն ապօրինի հատելու փորձի ժամանակ տաջիկ սահմանապահները կրակ են բացել:

Դեպքի վայրում հայտնաբերվել եւ առգրավվել է շուրջ 15 կգ թմրանյութ, ԱԿՄ-47 ավտոմատ, 56 հատ մարտական փամփուշտ:

Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ զորքերի մամուլի ծառայության ղեկավար Մուհամմեդ Ուլուգխոջաեւի խոսքով՝ փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետո, երբ անհայտ զինված անձինք չեն ենթարկվել սահմանապահների պահանջին:

«Չկարողանալով դիմադրել՝ թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվողները փախուստի են դիմել սահմանային տարածքից»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ