News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում սոցցանցերի օգտատերերը սեքս շանտաժի զոհ են դառնում, հայտնում է «Կոմերսանտը»։

 «W նախագիծ․կանանց փոխօգնության ցանց» համահիմնադիր, հասարակական գործիչ Ալյոնա Պոպովան ստացել է նամակ, ըստ որի «ՎԿոնտակտե» ցանցում հայտնվել է խաբեության նոր տեսակ՝ աղջիկներին «դրդում են» անձնական նամակագրության, երբեմն էլ ինտիմ լուսանկարներ ու տեսագրություններ ուղարկելուն։ Հետո զոհերից փող են պահանջում, իսկ հրաժարվելու դեպքում այդ տվյալները հրապարակվում են հատուկ կայքում։

Պնդում են իբրեւ այդ կայքը բացահայտում է կանանց, որոնք պատրաստ են ինտիմ ծառայություններ մատուցել գումարի դիմաց։ Պորտալում տեղադրված են մոտ 200 կանանց լուսանկարներ։ «Կոմերսանտը» գրում է, որ նույնատիպ կայք էլ տղամարդկանց համար է ստեղծված։

«Հանցագործությունների վտանգավոր տեսակը, որը ստացել է sextortion անվանումը, ակտիվ սկսել է զարգանալ երեք -չորս տարի առաջ Ֆիլիպիններում»,- հայտնել է Ռուսաստան ՆԳՆ վարչության ներկայացուցիչ Ալեքսանդր Վուրասկոն։ Նրա խոսքով ֆիլիպինցի խաբեբաների զոհն էին դառնում ԱՄՆ ու Եվրոպայի բնակիչները։ 2016-ին չարագործների ակտիվություն է դիտարկվել Կոտ Դիվուարում ու Մարոկկոյում, հավելել է Վուրասկոն։

Նա նաեւ հայտնել է, որ sextortion–ը Ռուսաստանում  տարածում է գտել 2015-ի սկզբին։ Անցած տարի ձերբակալվել է մի քանի նման հանցախումբ, որոնց զոհերը հիմնականում տղամարդիկ էին։

Ինտիմ նյութերը կարող են խաբեբաների ձեռքին հայտնվել նաեւ Apple ID-ին կամ Google–ի հաշիվներին ամրակցված տվյալները կոտրելու միջոցով։ Փաստաբան Իլյա Ռեյզերը պատմել է, որ եթե աստղերի «ամպերի» վրա անհատական հարձակումները հիմնականում միայնակ գործող հանցագործներն են կազմակերպում, երբեմն էլ՝ վիրավորված երկրպագուները, ապա հասարակ քաղաքացիների հաշիվները կոտրելով կազմակերպված հանցախմբեր են զբաղվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ