News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Պատանի լրագրողներ» դպրոցում դանակահարվելու հետեւանքով մահացած Լեւոն Սահակյանը պատրաստվում էր ամուսնանալ նշանածի հետ: NEWS.am-ի հետ զրույցում նրա հարեւանուհիներից տիկին Մարիետան պատմեց, որ Լեւոնն ու Արեգնազն արդեն մեկ տարի նշանված էին, իսկ հաջորդ տարվա աշնանը պետք է ամուսնանային:

«Շատ լավ զույգ էին` սիրուն, համեստ: Մայրն ասում էր` Լեւոնիս իսկական հայկական հարսանիք եմ անելու` մեծ ու շատ հյուրերով»,-պատմեց հարեւանուհին:

Նա նշեց, որ Լեւոնի հուղարկավորեցին հենց նշանածի` Արեգնազ Թովմասյանի ծննդյան օրը, իսկ Լեւոնն այսօրվա հետ կապված այլ ծրագրեր ուներ. պետք է նշանածին ծննդյան օրվա կապակցությամբ տաներ ձիարշավարան, այնուհետեւ հորն ու մորն անակնկալ աներ` Արեգնազին տաներ իրենց տուն, որ իրենց հետ սկսի ապրել. «Իրար շատ էին սիրում ու այնպես եղավ, որ Լեւոնին հուղարկավորեցին հենց Արեգնազի ծննդյան օրը: Լեւոնը մորն ու հորն ասել էր` Արեգնազին ծննդյան օրը տանելու է ձիարշավարան, հետո բերելու է  տուն, որ մամ ու պապա ասի իրենց ու մնա իրենց տանը…»:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Սեւանում այսօր տեղի է ունեցել «Պատանի լրագրողներ» դպրոցում դանակահարված 22-ամյա Լեւոն Սահակյանի հուղարկավորությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 19-ի երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի եւ Լեւոն Սահակյանի միջեւ վիճաբանությունն սկսվել էր Լեւոնի նշանածի աշխատավարձը չվճարելու պատճառով: Լեւոնի նշանածը՝ Սեւան քաղաքի բնակչուհի Արեգնազը, աշխատելիս է եղել Վահան Ղազարյանի մոտ, որը նրա աշխատավարձը չէր վճարել: Այդ օրը Վահան Ղազարյանը 22-ամյա երիտասարդին զանգել եւ կանչել է դպրոց՝ նշանածի աշխատավարձը տալու համար, սակայն, նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել, որից հետո սրտի եւ թոքի վնասվածքներով Լեւոնը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ երկու օր անց մահացել է:

Վահան Ղազարյանը կալանավորված է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ