News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի հայերի միությունը ոչ միայն մարզական սեկցիաների աշխատանքն է կազմակերպում, այլեւ երկրի մարզիկներին մեծ աջակցություն է տրամադրում: AnalitikaUA.net-ը հայտնում է, որ այս մասին նշել է հունահռոմեական ոճի ուկրաինացի հայտնի ըմբշամարտիկ, Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Արմեն Վարդանյանը:

«Մարզական նշանակալի հաջողությունների հասած լավագույն մարզիկները ամեն տարի պարգեւատրվում են տարեկան ամփոփիչ արդյունքների շրջանակում: Ուկրաինայի հայերի միության  այդպիսի ուշադրությունը եւ մարզիկների հանդեպ վերաբերմունքը լրացուցիչ մոտիվացիա է ուկրաինական եւ միջազգային ասպարեզներում հետագա հաջողությունների համար»,- ասել է նա

Հասարակական նոր նախաձեռնություններին անդրադառնալով՝ Արմեն Վարդանյանը նշել է հայրենակիցների այսպիսի ձեւաչափով համախմբման կարեւորությունը: Որպես օրինակ մարզիկը նշել է «Ուկրաինայում հայկական մշակութային ժառանգությունը» կլոր սեղանը, որը հոկտեմբերին կազմակերպել էին «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմը եւ Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային հարցերով կոմիտեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ