News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի խորհրդարանի՝ Ազգային ասամբլեայի պատգամավորները բանաձեւ են ընդունել, որում կառավարությանը մեղադրել են հակասահմանադրական գործողությունների մեջ, ինչպես նաեւ պահանջել են դատի տալ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ժողովրդավարական նորմերի խախտման համար, փոխանցում է DW–ն։

Պատգամավորները Մադուրոյի գործողությունները «պետական հեղաշրջում» են որակել, որով նա փաստացի արգելափակել էր իր հրաժարականի պահանջով հանրաքվեն։

Վենեսուելայի ԿԸՀ–ն հոկտեմբերի 20-ին արգելափակել էր հանրաքվեի աջակցության ստորագրահավաքը՝ նախաձեռնողներին մեղադրելով ստորագրահավաքի առաջին փուլում խարդախությունների մեջ։ Ընդդիմությունը հունիսին հավաքել էր 1.85 մլն ստորագրություն համաժողովրդական քվեարկություն անցկացնելու համար, ինչը գրեթե 10 անգամ ավելի շատ է, քան անհրաժեշտ է քաղաքական գործընթացը սկսելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ