News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեր մոլորակի մթնոլորտում ածխաթթու գազի պարունակության մակարդակը 2015-ին, դիտարկումների ժամանակաշրջանում առաջին անգամ, հասել է մեկ միլիոնին 400 մասի, հայտնել է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը։

ՀՕԿ կարծիքով բացառված չէ , որ մթնոլորտում СО2-ի խտությունը դեռ երկար ժամանակ չի իջնի այդ նիշից։ Ածխածնի երկօքսիդի պարունակության կրիտիկական մակարդակ է գրանցվել օդի փորձանմուշների հավաքման կայանում , որը գտնվում է Հավայիում։

Ջերմոցային գազերի մասին ՀՕԿ-ի զեկույցում նշված է նաեւ մթնոլորտում մեթանի ու ազոտի օքսիդների պարունակության զգալի ավելացում։

Մարդածին գործոնով պայմանավորված՝ ջերմոցային գազերի արտանետումը մթնոլորտ , ըստ ՀՕԿ վիճակագրության , 2014-2015 թթ․ կանգնել է համեմատաբար կայուն մակարդակի վրա։

Միաժամանակ, գիտնականների խոսքով, մթնոլորտում ածխածնի երկօքսիդի խտության աճի վրա զգալի ադեցություն է թողել «Էլ Նինյո» կլիմայական երեւույթը։ Խաղաղ օվկիանոսում առաջացող ջերմաստիճանային անոմալիան, որը հայտնի է որպես «Էլ Նինյո» , դառնում է մոլորակի տարբեր մասերում երաշտների ու ջրհեղեղների պատճառ։

Մասնավորապես վերջին «Էլ Նինյոն» հանգեցրել է մուսսոնային անձրեւների թուլացմանը Հարավ-արեւելյան Ասիայում, երաշտների՝ հարավային Ավստրալիայում , Ֆիլիպիններում ու Էկլվադորում, առատ ձյան՝ ԱՄՆ-ում, անբնական շոգ եղանակի՝ Բրազիլիայում ու ջրհեղեղների՝ Մեքսիկայում։

«Էլ Նինյոյի» պատճառով նվազել է մթնոլորտից ածխածնի երկօքսիդ կլանելու՝ արեւադարձային անտառների ունակությունը։ Երաշտներն էլ դարձել են անտառային հրդեհների պատճառ, ինչը նույնպես անդրադարձել է ջերմոցային գազերի խտության ավելացման վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ