Հոկտեմբերի 24-ին, ժամը 9.40-ին, «Դնեպր» մակնիշի մոտոցիկլը Երեւանի Անդրանիկի եւ Սվաճյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հեծանվորդի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարից հետո մոտոցիկլը բախվել է մայթեզրի մոտ կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
Մոտոցիկլի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: